Վթարվել է «Գառնի-Երեւան» ջրատարը. Ջուր չի լինելու Երեւանի եւ Արարատի մարզի որոշ հատվածներում

garni2-600x397«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Էրեբունի վարչական շրջանի`  Վերին ջրաշեն եւ Մուշավան թաղամասերի,

2. Նուբարաշեն վարչական շրջանի,

3. Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի,

4. Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է 130 անգամ
 


Այս թեմայով