Վթարի ենթարկված ՊՆ բեռնատարում եղել է 21 զինծառայող

Այսօր վթարի ենթարկված ՊՆ Մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է:

Հիշեցնենք, որ այսօր վթարի է ենթարկվել ՊՆ-ի ավտոմեքենան՝ Գորիս-Կուբաթլի ճանապարհին, որի հետեւանքով զոհվել է 4 զինվոր։

ՊՆ-ն հրապարակել է զոհված զինվորների անունները.

«Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ.

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ

Այս թեմայով