Վերջին տվյալներով՝ երկու զոհ և 7 վիրավոր․ ավտոբուսի պայթյունի տարբեր վարկածներ են ուսումնասիրվում

4e0cec00e28544291db238fea7c7c312Երկու մարդ է զոհվել, ևս յոթը վիրավորվել են Երևանում ապրիլի 25-ին ուղևորատար ավտոբուսի պայթյունի հետևանքով։ Վիրավորներից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Երկու զոհվածների ինքնությունը պարզվում է։

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ պայթյունը ֆիքսել են ճանապարհային տեսախցիկները։ Ոստիկանության պետի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի առջևից երկրորդ նստատեղից։ Ոստիկանապետը չի բացառել, որ պայթող նյութը այդ նստատեղին նստած անձի մոտ է եղել, ում ինքնությունը պարզելու համար աշխատանքներ են տարվում։

 


Այս թեմայով