Վերջին տարիներին իշխանությունները գործել են ապօրինի. Խաչատուր Սուքիասյան

15817_bՆորանկախ Հայաստանի պատմության ընթացքում պայքարող հասարակության կամքը հիմնականում կոտրել են առաջնորդները, որոնք պատրաստ չեն եղել գնալ մինչև վերջ և իրենց առաջարկած գաղափարների համար զոհել իրենց: Ահա թե ինչու այսօր կատարյալ անվստահություն է՝ թե ընդդիմության, թե իշխանության նկատմամբ: Հանրությունը չգիտե, թե իր խնդիրների լուծումը ում վստահի և որ գործիչը մի կողմ դնելով իր անձնական շահերը, կամ անվտանգությունը հանրության շահերը կպաշտպանի մինչև վերջ:

Տարիներ առաջ գործարար Խաչատուր Սուքիասյանը հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից և խոսում հանրության իրավունքների մասին ու գործող իշխանությունների ապօրինի լինելու մասին.«Անօրինական հարձակումները, ճնշելու անզուսպ ցանկությունը միայն մեր ընտանիքի, մեզ պատկանող ձեռնարկությունների հանդեպ չեն։ Այսօրվա իշխանությունները հետապնդում են բոլոր նրանց, ովքեր ազատ մտածելակերպ ունեն, ովքեր ցանկանում են ինքնուրույն ընտրություն կատարել, ովքեր այս երկրում ցանկանում են ազատ քաղաքացիներ լինել։ Բայց դա թուլության նշան է։ Վերջին տարիների ընթացքում իշխանությունները գործել են այնպես, կարծես ցանկացած կազմակերպության կամ անձի սեփականությունը իրենցն է` ինչպես ուզեն, այնպես կվարվեն։ Եւ սա ես համարում եմ ամենավտանգավորը. մարդկանց վախեցնելու, նրանց սեփականությունը խլելու, նրանց ունեզրկելու գործելակերպի պատճառով երկիրը մնում է թերզարգացած, եւ այն ձեռքբերումները, որ պետք է ունենայինք, չենք ունեցել……Ես իմ ընտրությունը կատարել եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհն եմ, համարում եմ ինձ Հայ ազգային կոնգրեսի անդամ, ընդունում եմ ՀԱԿ-ի գաղափարախոսությունը։ Բազմիցս ասել եմ եւ կրկնում եմ. ես ազատական տնտեսության, ժողովրդավարական պետության կողմնակից եմ եւ պայքարելու եմ իմ գաղափարների իրականացման համար»,-ասել էր գործարարը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում 2010 թվականին։

Իսկ այսօրվա իրվաիճակը բացատրել կարելի է միայն կից լուսանկարով: Մի կողմում Սուքիասյանն է` ով քաղաքական հալածյալ էր համարվում, իսկ մյուս կողմում իր վահաստմամբ իրեն հալածողը:

Դիտվել է 446 անգամ
 


Այս թեմայով