Վերջին խոսքի տեխնիկական զինվածություն է ունենալու

Կառավարությունն այսօր հերթական նիստում հավանության արժանացրեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին ամրացված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու լիազորություն տալու մասին որոշման նախագիծը:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց նախագիծը, որով նախատեսվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին լիազորել իրեն ամրացված ք.Երևան, Աբովյան 58, գլխավոր մասնաշենքի (թիվ 1 կլինիկա հիվանդանոց) 1711,47 քառակուսի մետր տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման հանձնել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպությանը:

Նախարարն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում կա մոտ 9000 նախկին զինծառայող, որոնք զինվորական ծառայության ժամանակ վնասվածք կամ խեղում կամ հիվանդություն են ձեռք բերել կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ են դարձել: Նա ասաց, որ նախնական փուլում նախատեսվում է ապահովել ամսական ոչ պակաս 20 ստացիոնար և 50 ամբուլատոր հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում:

Այս թեմայով