Վերջին ընտրություններին Թոխմախի Մհերը տակից խաղեր է տվել ՀՀԿ-ի դեմ. «Հրապարակ»

մհեր սեդրակայան7«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններում ՀՀԿ-ի դեմ տակից խաղեր են տվել նաև սեփական կուսակիցները։ Արագածոտնի Կարբի գյուղում անկուսակցական Դավիթ Հարությունյանին, պարզվում է, աջակցել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել էր գործող գյուղապետ Կարո Բաղդասարյանին։

Որոշ տեղեկություններով, Թոխմախի Մհերն իր «մատյան գունդն» է գործուղել Կարբի՝ բիզնեսմեն Հարությունյանին աջակցելու, սակայն դա չի օգնել՝ Բաղդասարյանը մոտ կրկնակի ձայներով հաղթել է՝ 1669 քվե։

Դ. Հարությունյանը երեկ չցանկացավ խոսել, հորդորեց դիմել իր շտաբի պետին, հերքեց անգամ իր և Սեդրակյանի կապը, ասաց, որ չի ճանաչում նրան. «Դե, լսել եմ անուն-ազգանունը, բայց չեմ ճանաչում, մոտիկ չեմ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով