Վերջին անգամ է նախարարությունը «Նաիրիտի» աշխատակիցներին աշխատավարձ տալու

231647671385098284«Երեկ «Նաիրիտի» դժգոհ աշխատակիցները, որոնք ամեն ամսվա վերջին աշխատավարձի համար բողոքի ակցիաներ են անում, հանդիպել են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։ Մովսիսյանն ասել է, որ վերջին անգամ է նախարարությունն իրենց աշխատավարձ տալու։

Մովսիսյանի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը պարզաբանել է, որ նման դեպքերում նախարարությունը փոխառության համակարգ է կիրառում։ «Ենթակա ընկերություններից մեկից մենք գումար ենք վերցնում և պարտքով տալիս ենք մյուս ընկերությանը, տվյալ դեպքում՝ «Նաիրիտին», պայմանով, որ հետագայում վերջինս վերադարձնում է պարտքը»,-ասել է Լուսինե Հարությունյանը։

Իսկ «Նաիրիտի» աշխատակիցներից թերթին պատմել են, որ հանդիպման ժամանակ նախարարը ոչինչ չի ասել ոչ ռուսական ընկերության մասին, որն իբր պատրաստվում էր գնել իրենց գործարանը, ոչ էլ հույս է տվել, որ առաջիկայում գործերը կկարգավորվեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 46 անգամ
 


Այս թեմայով