VIDEO. «Վերնիսաժ»-ի մոտ ինքնաձիգից կրակահերթ է արձակվել. կա սպանված

Րոպեներ առաջ Վարդանանց փողոցում գտնվող «Խարբերդ» հյուրանոցի դիմաց՝ «Վերնիսաժ»-ի մոտ, ինքնաձիգից կրակահերթ է արձակվել: Դեպքի վայրից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ, նախնական տեղեկություններով, կրակոցների հետևանքով կան վիրավորներ: Նրանցից մեկին քաղաքացիներից մեկի մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կան վիրավորներ, իսկ 1 հոգի այս պահին ընկած է խոտածածկ տարածքում։

Դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից արձակված կրակված պարկուճներ և 1 հատ ինքնաձիգ։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Նախնական տվյալներով մեկ հոգի սպանվել է ու կան վիրավորներ


 


Այս թեմայով