«Վերնիսաժի» մոտ սպանության գործով հետախուզվողներից մեկը ձերբակալվել է

Ոստիկանությունը հաղորդում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ այսօր Կոտայքի մարզում հայտնաբերվել է անցած շաբաթ Երևանում «Վերնիսաժի» մոտ՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործության փաստով հարուցված քրեական գործով հետախուզվող անձանցից մեկը՝ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, նա ձերբակալված է:

Մյուս հետախուզվողներին՝ 35-ամյա Ալբերտ Բլբուլյանին և 33-ամյա Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

 


Այս թեմայով