Home » ՄԱՄՈՒԼ » Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը մի խումբ քաղաքացիներից գումարներ է վերցրել և խաբել

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը մի խումբ քաղաքացիներից գումարներ է վերցրել և խաբել

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը, պարզվում է, մի խումբ քաղաքացիներից գումարներ է վերցրել և չարաշահելով նրանց վստահությունը՝ խաբել։ «Ժողովուրդ»–ի խմբագրություն այցելած պարուսույց Նունե Մկրտչյանը պատմեց, որ արդեն 4 տարի է՝դատավորն իրեն խաբում է ու չի վերադարձնում 9000 ԱՄՆ դոլարի պարտքը։

 

g_image (1)Ավելին, մեր զրուցակցի խոսքով՝ Աիդա Հովհաննիսյանը 2012թ. օգոստոսին իր՝ Օրբելու 6 հասցեում գտնվող բնակարանը վաճառել է Նունեին, սակայն մինչ օրս չի լքում այն. «Էլ ելք չունենալով՝դիմեցի ոստիկանություն։ Նրանք էլ մինչև հոկտեմբերի 20-ը ժամանակ են տվել դատավոր Աիդա Հովհաննիսյանին, որ լքի իմ բնակարանը, եթե ոչ՝ կվտարեն։ Ու գիտե՛ք՝ ինձ ինչ է ասում դատավորը՝ «զդրաստի», չեմ լքելու տունը։ Նրա պատճառով հոգեկան հիվանդ եմ դարձել ու չգիտեմ, թե իր պատճառով կուտակված պարտքերս ինչպես պիտի փակեմ»։ Հավելենք, որ Նունե Մկրտչյանը միակը չէ, ով խաբվել է դատավոր Հովհաննիսյանի կողմից։»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 48 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy