Վերաքննիչը հետաձգեց Արամ Մանուկյանի կալանքը փոխելու հարցի քննությունը

Պավլիկ Արամ ՄանուկյանԱյսօր Վերաքննիչ դատարանը հետաձգեց «Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցի քննությունը։

Նիստից հետո պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողներին փոխանցեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող պաշտպանյալին դատարան չէին բերել, իրենք միջնորդեցին դատարանին՝ ապահովել Արամ Մանուկյանի ներկայությունը, ինչից հետո դատավորը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստն ու այն անցկացնել նրա ներկայությամբ։

Դատական նիստը տեղի կունենա առաջիկա երեքշաբթի՝ օգոստոսի 23-ին։

Դիտվել է 61 անգամ
 


Այս թեմայով