Վենիզելոս. ԵԽԽՎ-ում երկու բանաձևերի ընդունումը չի բխում ԼՂ հիմնախնդրի կարգավորման շահերից

1026_VenizelosԱշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Հունաստանի «ՊԱՍՈԿ» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսի հետ:

ԱԺ փոխնախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև խորհրդարանական տարբեր հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:

ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու փորձերը և ընդծել, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Էդուարդ Շարմազանովի խոսքով` Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի համանախագահությանը շրջանցելու ջանքերը, ինչպես նաև հակամարտության կարգավորումն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը դատապարտելի են:

Էվանգելոս Վենիզելոսը համաձայնել է ԱԺ փոխնախագահի հետ և նշել, որ ԵԽԽՎ-ում երկու նման բանաձևերի նախագծերի ընդունումը չի բխում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շահերից և հակասում է Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը:

Դիտվել է 76 անգամ
 


Այս թեմայով