Վենետիկի հանձնաժողովը վերահաստատել է իր դիրքորոշումը. Արփինե Հովհաննիսյան

ԱրփինեԸնտրողների ցուցակների հրապարակումը Վենետիկի հանձնաժողովի կողմից համարվում է ընտրության գաղտնիության տարրերից մեկը: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը կրկնեց իշխանությունների կողմից բազմիցս արված հայտարարություններն այն մասին, որ ընտրողների ցուցակների հրապարակումը խնդրահարույց է ոչ թե այն տեսանկյունից, որ մարդկանց պետք չէ հնարավորություն ընձեռել ծանոթանալու ցուցակներին, այլ խոսքը վերաբերում է պաշտոնական հրապարակմանը, երբ որ պաշտոնական տեսքով դրանք կարող են հրապարակվել և համարվել իրավական պաշտոնական փաստաթուղթ:

Հովհաննիսյանի փոխանցմամբ, Վենետիկի հանձնաժողովի «Հանուն ժողովրդավար ընտրությունների» խորհուրդը 2016 թվականի մարտի 10-ի լիագումար նիստին, քննարկելով ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակի հրապարկման հարցը, վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ ընտրողների ցուցակները չպետք է հրապարակվեն:

Միաժամանակ, ըստ նախարարի, Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ որոշակի հանգամանքների դեպքում, ընտրություններին մասնակցած կուսակցությունները պետք է հնարավորություն և հասանելիություն ունենան՝ ծանոթանալու ընտրողների ցուցակին:

Դիտվել է 89 անգամ
 


Այս թեմայով