Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վարչապետ Կարեն Կարապետյանն ներկայացրել է նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ներկայացրել է նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին

Naxararner7Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին: Նա շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին կատարած աշխատանքի համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ մշակույթն ու պատմությունը մեր ազգի հպարտությունն են և ավելացրել, որ ոլորտի մասնագետներից ակնկալում է առավելագույնս արժևորել այն:

«Մշակույթը մեծ դեր ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճաշակի և կրթվածության ձևավորման հարցում: Մենք պետք է մտածենք, թե ինչպես անել, որպեսզի քաղաքացին և աշխարհը ճանաչի մեր մշակույթը, կարողանանք ստեղծել մի միջավայր, որը թույլ կտա ՀՀ քաղաքացուն ծանոթանալ միջազգային մշակութային արժեքներին: Այդ իսկ պատճառով, նոր նախարարից և ձեր թիմից ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ հայկական մշակույթը մեծ դեր ունի և կարող է լավ գրավական հանդիսանալ նաև զբոսաշրջիկների ներգրավման առումով: Վարչապետն Արմեն Ամիրյանին և նախարարության անձնակազմին մաղթել է արդյունավետ և ստեղծագործ աշխատանք:

Դիտվել է 326 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy