Վարչապետի վերահսկողության ծառայությունը Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղում է

11144788_865209543557276_7220548743244681358_nՇաբաթներ առաջ բաց նամակով դիմել էի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նամակումս մասնավորապես նշել էի.«Այսօր Կառավարության պաշտոնական կայքում կարդում եմ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ջրօգտագործող ընկերությունների ղեկավարների հետ: Վարչապետը այս հանդիպման ընթացքում մասնավորապես ասել է.« Այսօրվա մեր հավաքի նպատակը երկու կարևոր հարց է. առաջին՝ ջրով ապահովել բոլոր հողօգտագործողներին, գյուղացիներին. որևէ գյուղացի հարց չբարձրացնի, որ ջրի պատճառով իր ցանքսը չորացել է: Օգոստոսը մեր ոռոգման սեզոնի ամենաթեժ ամիսն է, և ևս մեկ անգամ բոլորիդ հանձնարարում եմ՝ ժամանակին ջրով ապահովել հողօգտագործողներին, որպեսզի բերքը նորմալ հավաքեն: Աշխատեք երկար, աշխատեք 24 ժամ, ձեր աշխատակազմը թող նաև հերթապահություն անցկացնի գիշերները, որպեսզի որևէ դժգոհություն չառաջանա: Եվ, երկրորդ՝ կարգապահություն հավաքագրման գործընթացում. պետք է աշխատեք թափանցիկ և ազնիվ», — եզրափակել է կառավարության ղեկավարը:
Պարոն վարչապետ, եթե այդքան մտահոգ եք խնդրում եմ առաջինը ուշադրություն դարձրեք «ԱԶԱՏ» ՋՕԸ գործունեությանը: Այս ընկերությունը ջրով պետք է ապահովի Արարատի մարզի ավելի քան 16 գյուղերի: Երևի դուք կզարմանաք, բայց այս ընկերությունը ամառվա ընթացքում մի քանի անգամ, օրեր շարունակ գյուղացիներին զրկում է ոռոգման ջրից և հիմանվորում, որ այս ամառվա տապին ինչ որ շինարարական աշխատանքներ են իրականացվում:
Ի դեպ պարոն Աբրահամյան այս ընկերությունը ջրի մեկ խորհանարդ մետրը գնահատել է 25 դրամ, այն դեպքում, երբ կառավարությունը մեկ խորհանարդի համար սահմանել է 11 դրամ:
Եվ գիտեք ինչն է ամենահետաքրքիրը պարոն վարչապետ, որը այս ընկերության տօնրեն Արման Գևորգյանը ձեր մոտ ընկերոջ որդին է և վստահ եմ ձեր հորդրոները, եթե ոչ որպես վարչապետի, որպես բարեկամի կլսի: Պարոն վարչապետ ես նաև տեղեկություններ ունեմ, որ երբ այս ընկերությունը կտրում է գյուղացիների ջուրը, այն տրամադրում է Արարատի մարզում անծայրածիր հողեր և ձկնաբուծարաններ ունեցող մի գործարարի»:
Այսօր արդեն տեղեկացա, որ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության աշխատակիցները այցելել են «ԱԶԱՏ» ՋՕԸ և ստուգումներ են իրականացնում: Համոզված եմ, որ «ԱԶԱՏ» ՋՕԸ-ում, թղթերով ամեն ինչ օրենքի սահմաններում և գյուղացիներն էլ չեն դժգոհի՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար, սակայն մի բան դրական է, որ այս այցից հետո դժվար թե «ԱԶԱՏ» ՋՕԸ-ի ղեկավար Արման Գևորգյանը շարունակի նույն աշխատելաոճը: Ինքս հետևողական եմ լինելու և եթե վարչապետի միջամտությունը չի կարող մի ընկերությունում եղանակ փոխել, ապա պետք է մտածել այլ ճանապարհների մասին:

Գրում է Բորիս Մուրազին իր ֆեյսբուքայն էջում

 


Այս թեմայով