Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վարչապետի միլիոնատեր տղան պատասխանատվության կենթարկվի

Վարչապետի միլիոնատեր տղան պատասխանատվության կենթարկվի

11813439_132346820437097_5665275041985505363_nԱրգամ Աբրահամյանը, ով մի քանի ամիս է ինչ  դարձել է քաղաքապետ, ընտրվելուց առաջ չի հայտարարգրել իր ունեցվածքը: 

Politik.am: ՎԱՐԿԱԾ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում  տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ստեղծվել է նրա համար, որպեսզի պաշտոնատար անձինք իրենց ունեցվածքը ներկայացնեն և այն դառնա հրապարակային: Այս հանձնաժողովի գործունեության գնահատականին այլ առիթով կանդրադառնանք, սակայն վարչապետը ուշագրավ հայտարարություն է արել հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաների վերաբերյալ: «Ես գտնում եմ, որ հայտարարագրման  գործընթացում  թերացող  պաշտոնյաները  պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի տղան՝ Արգամ Աբրահամյանը, ով մի քանի ամիս է ինչ  դարձել է քաղաքապետ, ընտրվելուց առաջ չի հայտարարգրել իր ունեցվածքը: Այս մասին գրել էր «hetq.am»-ը:  «Հայտարարագրի ժամանակահատվածում Արգամ Աբրահամյանը առնվազն 18 ընկերություններում ունեցել է բաժնեմաս, որոնք խնամքով թաքցրել է»,- գրել էր պարբերականը:

Այսքանից հետո հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Հովիկ Աբրահամյանը պայքարելու կոռուպցիայի դեմ, երբ իր որդին թաքցնում է իր ունեցվածքը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը սահմանում է.« Բարձրաստիճան պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագրեր»:  Արտաշատի քաղաքապետը մինչ օրս էթիկայի հանձնաժողովին չի ներկայացրել իր ունեցվածքի մասին հայտարարագիրը:

 «Առաջին քայլն իրականացնելու համար հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը երկամսյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով էթիկայի հանձնաժողովին հնարավորություն կտրվի հայտարարագրման գործընթացի կանոնները խախտելու համար պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Սա ենթադրում է, որ առաջիններից մեկը, ով պատասխանատվության կենթարկվի իր տղան է:

Դիտվել է 5,416 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy