Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վարչապետի հրաժարականը պայմանավորված չէր «հրաշալի քառյակի» գործունեության հետ. Ալ. Արզումանյան

Վարչապետի հրաժարականը պայմանավորված չէր «հրաշալի քառյակի» գործունեության հետ. Ալ. Արզումանյան

231896981397465128 (1)ԱԺ պատգամավոր, նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով վարչապետի անձի փոփոխությամբ, որևէ բան չի փոխվի, եթե չլինի համակարգային փոփոխություն: Այս մասին պատգամավորն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ և հավելեց, որ վարչապետի հրաժարականը պայմանավորված չէր «հրաշալի քառյակի» գործունեության հետ:

«Անձի փոփոխությամբ որևէ բան չի փոխվի, եթե չլինի լուրջ համակարգային փոփոխությունների փաթեթ»,- ասաց բանախոսն ու հավելեց, որ ակնհայտ է, որ ինչ-որ պահի պետք է զոհաբերվեր վարչպետի և այդպես էլ եղավ:

Ալեքսանդր Արզումանյանն անդրադառնալով կառավարության ղեկավարի նշանակումից հետո ԲՀԿ-ի գործունեությանը նշեց.«ԲՀԿ-ն իրեն այլընտրանք հռչակելու օրվանից հիմնական թիրախ ընդունել է կառավարությանն ու վարչապետին, ակնհայտ է, որ ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի պարագայում սուր չի կարող լինել, կարելի է ասել, որ Հովիկ Աբրահամյանն ընդունելի է ԲՀԿ-ի համար»: Պատգամավորի կարծիքով ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնի և այս իրավիճակը բնութագրեց, որպես քաղաքական ուժի վարկաբեկվելու հարց:

Ալեքսանդր Արզումանյանը ողջունում է քառյակի աշխատանքները, սակայն թերահավատորեն է վերաբերվում դրան.«Ես մի քիչ կաշկանդված եմ, որովհետև ֆորմալ առումով «Ժառանգություն» խմբակցության անդամ եմ, ես ցանկացած միասնական դիրքիորոշում ողջունում եմ: Փաստը լավ է, որ չորս քաղաքական ուժեր կարողանում են նստել սեղանի շուրջ: Ինչ կլինի: Մեք մտնում ենք մանևրելու մի շրջան»:

Դիտվել է 28 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy