Վարչապետի հրաժարականը մեծ քայլ էր. նախարար

Մենք խուսափեցինք բախումներից և ցավալի իրադարձություններից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը:

Հարցին՝ արդյոք երեկ տեղի ունեցածը հեղափոխություն էր, Արամյանը նշեց.

«Դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում, վարչապետի հրաժարական տեղի ունեցավ, որը մեծ քայլ էր»:

Դիտարկմանն՝ արդյոք կաշխատի նոր իշխանությունների հետ՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ ժամանակից առաջ ընկնել չի սիրում. «Ժամանակը ցույց կտա», — հավելեց նա:

Այս թեմայով