Վարչապետի հանձնարարականը մարզպետերին

2310031431423122552Ինչպես յուրաքանչյուր տարի` այս տարի ևս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիների հոգսերը որոշ չափով թեթևացնելու համար ՀՀ կներմուծի պարարտանյութեր,-այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը հայտարարեց, որ ՀՀ կներկրվի միայն 33 հազար տոննայից ավել ազատոկան պարարտանյութ և գյուղացիներին կվաճառվի շուկայական գներից ավելի էժան գնով` մեկ պարկը 6000 դրամով: Վարչապետը հրահանգեց, որպեսզի մարզպետները վերոնշյալ խնդրի հետ կապված համագործակցեն նախարարության հետ, որպեսզի պարարտանյութը ժամանակին հասնի գյուղացիներին:
Իր հերթին Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ինչպես հայտնի է այս տարի հողի մշակման հարցում որոշակի խնդիրներ կան հողամշակման հետ, քանի որ տարին սակավաջուր է լինելու, ինչի հետ կապված մեխանիկական ոռոգման աշխատանքներ պետք է կատարվեն:
«Հաջորդ շաբաթ նախագահի մոտ խնդրի հետ կապված քննարկում է լինելում որից հետո խնդրին լուծում կտրվի»,-նշեց վարչապետը:

Դիտվել է 20 անգամ
 


Այս թեմայով