Վարչապետի խորհրդական Արիաննե Կաոիլիի կարողությունը

Դեռևս 2017թ.-ի նոյեմբերին  ՀՀ վարչապետի խորհրդական նշանակված, հայտնի հայ շախմատիստ Լևոն Ահարոնյանի՝ ֆիլիպինուհի կին Արիաննե Կաոիլին օրերս բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացնել պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի եկամուտների հայտարարագիր:

 Փաստաթղթում, որպես շարժական գույք գրանցված է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտ՝ LEXUS RX 350, իսկ դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են ՝ 2,400 ԱՄՆ դոլար, 13,000 Եվրո:

 Հայտարարագրի վերջում զետեղված է հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները , որը ընդհանուր առմամբ կազմել է 7,969,404 ՀՀ դրամ:

 


Այս թեմայով