Home » ՄԱՄՈՒԼ » Վարչապետի ասածը բանի տեղ չեն դրել

Վարչապետի ասածը բանի տեղ չեն դրել

Հովիկ«Երեկ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անց է կացվել Եվրասիական տնտեսական միության երկրների կենտրոնական բանկերի արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստը:

Այս նիստը նշված ֆորմատով առաջինն է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո, որը տեղի էր ունեցել Բելառուսի Գրոդնո քաղաքում սեպտեմբերի 8-ին: Սա ուշագրավ է նրանով, որ Գրոդնոյում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձրացրել էր ԵՏՄ անդամ երկրների միջեւ ռազմավարական ապրանքների առեւտուրն իրականացնել ռուսական ռուբլով՝ շրջանցելով դոլարը:

Կարելի է սպասել, որ երեկ արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի նիստում այդ հարցի շուրջ քննարկումներ կլինեն: Սակայն, մեր տեղեկություններով, նման թեմայով նույնիսկ ակնարկներ չեն եղել: Իսկ դա նշանակում է, որ ԵՏՄ կառույցներից այդ հարցում մասնագիտացված մարմնի օրակարգում նման հարց ընդհանրապես չկա:

Փաստորեն Հովիկ Աբրահամյանի՝ Գրոդնոյում հնչեցրած առաջարկը մնացել է ձայն բարբառո հանապատի:

Առավել մանրամասն՝   «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Դիտվել է 154 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy