Վարչապետի աթոռին նստում է մի մեծ մուկ

presscenterPolitik.am: ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳԻԾԱՆՔ: Հավաքարարը մաքրում է Կառավարության նիստերի դահլիճը և վերցնելով փոշեկուլը դուրս է գալիս սենյակից: Երբ անջատվում են լույսերն ու փակվում է դուռը մի պահ լռություն է տիրում,  հետո սկսում են ինչ-որ ձայներ լսվել: Հանկարծ վարչապետի աթոռին նստում է մի մեծ մուկ, որը նայելով շուրջ բոլորը` բարձրացնում է գլուխը և կանչում ընկերներին.

-Տղերք դուրս եկեք ստեղ ամե ինչ իր տեղում է: Եկեք տեսնենք ինչ են անում,-այս խոսքերը լսելով` կառավարության նիստերի դահլիճ են լցվում մոտ քսան մուկ: Ամեն մեկը նստում է իր տեղում և սպասում, թե ինչ կասի առաջնորդը:

-Մենք հապաղելու ժամանակ չունենք,-ասում է առաջնորդ մուկը,-վաղը առավոտյան կառավարությունը որոշում պետք է կայացնի և եթե ընդունեցին մեր դեմ պայքարի ազգային ծրագիրը, ապա մեր ազնիվ ցեղին վտանգ է սպառնում,-ասում է առաջնորդը:

-Առաջնորդ, ես համաձայն եմ ձեզ հետ, վտանգն իրականում շատ մեծ է: Մեր ազնիվ մկնեցրի ցեղի հետ հատկապես չունի ֆինանսների նախարարը, քանի որ շենքերում ապրող մեր ցեղակցիները հաճախ են իր Ucom-ի լարերը կտրում: Երեկ կատաղած էր ու վաղը հաստատ որոշում կկայացնեն,-ասում է առաջնորդից քիչ հեռու նստած լղար  մուկը:

-Դե դրա համար էլ հավավքել են, չալոʹ, որ կանգնեցնենք էս ամենը,-ասում է առաջնորդը,-ինչ առաջարկներ ունեք,-շարունակում է նա:

-Ես առաջարկում եմ, որ էստեղից արտագաթենք, գնանք Չինաստան: Մեր կովերի պտուկ լվացող վարչապետի ախպերն էնտեղ ա, մեզ լավ կնայի,-ասում է մի մուկ, որը քիչ հեռու էր նստած:

Մկները իրարով են անցնում և անհասկանալի շարժումներ անում:

-Գժվել ես ինչ է,-գոռում է մի մուկ,-դու չգիտես` Չինաստանում մուկ են ուտում ու էնտեղ քո վարչապետի եղբայրն էլ չի օգնի: Չէ. էստեղ ուրիշ բան պետք է մտածել:

-Հա էս մի տարբերակը լավը չէ, շատ վտանգավոր է,-ասում է առաջնորդը:

-Իսկ եթե կառավարության որոշումը գողանանք և էնտեղ ավելացնենք, որ Հայաստանում մկներին պետք է առնել կառավարության հովանու ներքո: Կարծում եմ` վարչապետը մեզ կօգնի,-ասում է մի օրիորդ մուկ:

-Է հա ճիշտա ասում, վարչապետը մեզ կօգնի: Ես տեղյակ եմ, որ էս առաջարկը արել է գյուղատնտեսության նախարարը ու եթե վարչապետը մեր կողմը լինի, ամեն ինչ կվերջանա,-ասում է Չալոն:

-Տո այ խելոք, ինչ ես խոսում, ոնց կարող են կառավարության որոշումը վերացնել: Դու ավելի լավա ուրիշ բան մտածի,-գրպանից սիգարետ հանելով` ասում է վերջում նստած մի մուկ:

-Չէ, ժողովուրդ, ոնց հասկանաում եմ մեր իրերը հավաքելու ժամանակն է ու միակ լուծումը էն կլինի, որ իսլամ ընդունենք, գնանք Իրան: Էնտեղ լիքը աղբ կա ու մեծ երկիր  է` ոնց էլ լինի տեղ կգտնենք,-ասում է առաջնորդը:

Այս խոսքի վրա բոլորը ոտքի են կագնում, որ գնան  մեկ էլ ներս է մտնում գյուղատնտեսության նախարարի սենյակի մուկը:

-Ժողովուրդ ուր: Ոչ մի տեղ էլ մի գնացեք: Էս առաջարկը արել է գյուղնախարարը ու ոչ թե մեր դեմ պայքարելու համար է, այլ բյուջեից փող պոկելու: Հենա Ջերմուկում էլ մոծակների դեմ են պայքարում, բայց տղերքը հեչ էլ չեն բողոքում: Գյուղնախարարության դեպքում շատ շատ սերգոն մի քահանա բերի ով դաշտերում կաղոթի և վերջ: Դե էդ աղոթքն էլ մեր վրա էնքան կազդի` ինչքան կարկուտի վրա ազդեց անցյալ տարի:

Այս լսելով` մկները ուրախանում են և իրարով անցնում: Գրկում իրար, շնորհավորում: Առաջնորդ մուկը բոլորին առաջարկում է գնալ իր սենյակ և մի լավ քեֆ անել վարչապետի Վրաստանից բերած շոկոլադների հաշվին:

.

Անի Ասլյան

Դիտվել է 557 անգամ
 


Այս թեմայով