Home » ՄԱՄՈՒԼ » Վարչապետին Հ/Ը են տվել, որ կարողա իր փիառն անել

Վարչապետին Հ/Ը են տվել, որ կարողա իր փիառն անել

arm138379778168Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է իր տիրապետությունը հաստատել նաեւ չորրորդ իշխանությունում. պաշտոնավարման առաջին իսկ օրերից նա ձեռնամուխ եղավ տարատեսակ լրատվական կայքեր բացելուն կամ թերթեր ֆինանսավորելուն: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենը բավարար չէ կառավարության արձանագրած ձախողումները կոծկելու և սեփական PR-ն անելու համար:

 Եվ հիմա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների, վարչապետի վերահսկողության տակ է անցել «ATV» հեռուստաընկերությունը:

 Թերթի տեղեկություններով՝ վերջերս Տ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին դժգոհել է, թե ԲՀԿ-ն, Գ. Ծառուկյանն ու նրա խնամի Հովիկ Աբրահամյանը «Կենտրոն» հ/ը-ով իրեն լրատվական «տեռորի են ենթարկում», իսկ իշխանական լրատվամիջոցները «պատշաճ» ձևով չեն հակազդում: Իր ունեցած ռեսուրսներն էլ բավարար չեն արդյունավետ հակաքարոզչության համար: Եվ ահա Ս. Սարգսյանը փորձել է լուծել այդ հարցը: Որոշվել է «ATV»-ն հանձնել վարչապետի կառավարմանը, որպեսզի նրա թիմը զբաղվի Տ. Սարգսյանի PR-ով: Լուրի իսկությունը «Ժողովուրդ»-ը, իհարկե, փորձել է ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից, սակայն նա, ինչպես միշտ, ողջ օրվա ընթացքում չի պատասխանել թերթի  հեռախոսազանգերին:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 28 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy