Վարչապետը պետք է բացահայտի, թե ի՞նչ խնդիր է լուծելու Հունան Պողոսյանը

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակմանը: Հարցին, թե ինչու՞ հենց Հունան Պողոսյանը, Լենա Նազարյանը պատասխանում է.

«Կառավարության նիստում վարչապետը բացատրեց, թե ինչու է ներգրավել ուժային համակարգի նախկին աշխատողին, այնուամենայինիվ ես կարծում եմ, որ լրացուցիչ բացատրության կարիք կա:Ես կարծում եմ, որ վարչապետը պետք է բացահայտի հանրության համար, թե ի՞նչ խնդիր է լուծելու Հունան Պողոսյանը Սյունիքում, ի՞նչ խնդիր է նրա առաջ դրված, որպեսզի մենք իսկապես հասկանանք՝ ինչ տրամաբանությամբ է այդ ընտրությունը կատարվել»:

Լենա Նազարյանի խոսքով՝ եթե կան շատ կոնկրետ  խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, և վարչապետը համարել է, որ Հունան Պողոսյանը կարող է այդ հարցերը լուծել, ապա հանրությունը պետք է տեղակացված լինի, և հետագայում տեսնի՝ այդ հարցերը լուծվա՞ծ են, թե՞ ՝ ոչ:

Պատգամավորն ունի նաև իր տեսակետը.

«Ես կարծում եմ՝ նշանակում արվել է՝ հաշվի առնելով Սյունիքի առանձնահատկությունը, որ այնտեղ իշխանական մակրադակում եղել են միշտ քրեական հակումներ ունեցող պաշտոնյաներ: Դրա համար՝ գուցե պետք է լինեն մարդիկ, որոնք ավելի կոշտ որոշումներ կկայացնեն և ավելի վստահ կգործեն»:

Այս թեմայով