Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վարչապետը նոր նշանակումներ է արել

Վարչապետը նոր նշանակումներ է արել

Հովիկ ԱբրահամյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալներ` ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Սաքապետոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ  Դավիթ Կարապետյանը և Հայկարամ Մխիթարյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ` ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալների պաշտոններից:

Դիտվել է 486 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy