Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » Վարչապետը նախարարի ներկայացրած նախագծում տողատակ նկատեց

Վարչապետը նախարարի ներկայացրած նախագծում տողատակ նկատեց

naxԱյսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ գործադիր մարմնին ներկայացվեց «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» որոշումը: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ կառավարությունից որակավորում ստանալու համար կարող են դիմել անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և նախորդած հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված աշխատանքներ կամ անցել են «ՀՀ սնանկության մասին» օրենքի համապատասխան հոդվածով սահմանված ստաժավորումը:

«Ներկայիս կարգավորումները չեն նախատեսում բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն սնանկության գծով մասնագետների, կառավարիչների հմտությունների բարձր մակարդակ ու դրանց ստուգման մեխանիզմները ևս: Դրանք բարելավելու միջոցով ավելի օբյեկտիվ ընտրություն պետք է իրականացվի կառավարիչների ընտրության հարցում»,-նշեց նախարարը, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ասաց. «Փաստորեն, մենք բանավոր թեստեր ենք ավելացնու՞մ»:

Նախարարն ասաց, որ այն թեստերը, որոնք կատարվում են գրավոր, դրանց վերաբերյալ բանավոր հարցեր են տրվելու, եթե կարիք լինի:
«Ես այս որոշման մեջ տողատակ եմ նկատում»,-ասաց վարչապետն, իսկ հետո հավելեց.

«Ո՞նց կլինի տենց: Ուղիղ ասենք, որ բանավոր պիտի լինի մասնակցությունը, ի՞նչ է նշանակում՝ գրավոր հարցերից պետք է հարցեր տանք, եթե հարցեր առաջանան, դա սուբյեկտիվ է: Միանգամից առաջարկում եմ՝ գրեք ուղիղ, որ գրավորից բացի, բանավոր հարցազրույց թող անցնեն, ի՞նչ եք տողատակում, նպատակն ի՞նչ է, ճիշտը դա է և պետք է լրացուցիչ քննարկել այդ հարցը»:

Դիտվել է 54 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy