Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել

ՎարչապետԻնչպես արդեն հայտնել էինք այսօր կայացավ ՀՀ կառավարության նիստը, որը վարում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Վարչապետը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով՝ էներգետիկայի և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին՝ էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել եռամսյա ժամկետում:

«Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարում եմ վերանայել հանրապետության էներգետիկայի զարգացման ռազմավարությունն ու շարունակել ինքնարժեքի կրճատման հնարավորությունները։ Մենք մի քանի տարուց շահագործելու ենք դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, իսկ դա նշանակում է, որ էլեկտրականություն արտահանելն ավելի հեշտ կլինի, և կարտահանվի ավելի շատ»,- հայտարարել է նա:

Վարչապետը հանձնարարել է առաջարկներ ներկայացնել այն մասին, թե ինչպես կարելի է մեծացնել տեղական ապրանքների իրացման ծավալները՝ չխախտելով տնտեսական մրցակցության սկզբունքները:

 


Այս թեմայով