Վարչապետը հրահանգել է վերանայել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները

karenՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստն առաջին անգամ վարեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Օրակարգային հարցերին անցնելուց առաջ նա հայտարարությամբ հանդես եկավ՝ անդրադառնալով նախ՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ապա՝ մյուս խնդիրներին:

«Հանձնարարում եմ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բոլոր տնտեսվարող մարմինները կարգապահ, անվերապահորեն կատարեն հարկային պարտավորություններ: Հարկային տեսչական ստուգումները կատարվեն միայն ռիսկային համարվող տնտեսվարողների մոտ, ՓՄՁ-երում հնարավորինս զերծ մնան: Այս բոլոր աշխատանքները պետք է կատարվեն՝ առանց բիզնեսին խոչընդոտելու՝ որեւէ ստուգում չպետք է խանգարի բիզնեսի ամենօրյա աշխատանքին»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Նա հանձնարարեց նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններին, որպեսզի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման աշխատանքներ իրականացնեն:«Մաքսիմալ նվազեցնել սակագները սոցիալապես անապահովների համար, խթանել բիզնեսի, հատկապես, վերամշակող ճյուղերի համար սակագների վերանայումը: Այս ամենը չպետք է անել ի հաշիվ պետական բյուջեի, այլ միայն ի հաշիվ տնտեսվարողների»:

 


Այս թեմայով