Վարչապետը հրաժարական տվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարեց հրաժարականի մասին.

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, ինպես և ասել էի՝ ես այսօր հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից: Այս հրաժարականի նպատակը, սակայն, վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու ճանապարհային քարտեզը հետևյալն է՝ իմ հրաժարականից հետո Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը , առաջիկա 14 օրերի ընթացքում 2 անգամ ԱԺ-ում վարչապետ չի ընտրվում , ինչի բերումով ԱԺ-ն արձակվում է, և Հանրապետության նախագահի կողմից նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս ողջ ընթացքում կառավարության անդամները շարունակելու են իրենց պարտականությունների կատարումը:

Ես շարունակելու եմ եմ կատարել ՀՀ վարչապետի սահմանադրական լիազորությունները, ասել է, թե շարունակելու եմ լինել ժողովրդի  հաղթանակի երաշխավորը, ու եթե դեկտեմբերին կայանալիք ընտրություններում դուք վստահության քվե տաք մեր քաղաքական ուժին, ես կվերընտրվեմ ՀՀ վարչապետի պաշտոնում»:

 

Հայաստանում, հայության շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենալու: Թեև այս հրաժարականը ձևական բնույթ է կրում, բայց պահը հուզիչ է:

Այս թեմայով