Վարչապետը ՀՀ քաղաքացու դարդերից տեղյակ չէ

«Վարչապետը մի մարդ է, ով ընդհանրապես ՀՀ-ն քաղաքացու դարդերից տեղյակ չէ, տեղյակ չէ թանկացումների հարվածից, արտագաղթից, առօրյայից, շուկայական գներից, գործազրկության մակարդակից: Գոնե երեկվա ԱԺ-ում ցուցաբերած պահվածքը դա էր ապացուցում:Չնայած այն հանգամանքին, որ նա չի կարող տեղեկություններ չունենալ, սակայն նա ցույց էր տալիս, որ ապրում է այլ աշխարհում և այլ պատուհանից է նայում մեզ»,- Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում, նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը  խոսելով երեկ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի պատասխանների բնույթից:

Մարուքյանը նկատեց, որ անիմաստ  է կառավարության այն փաստարկը, թե Ադրբեջանում ավելի բարձր է գնաճը քան այստեղ, քանի որ ՀՀ քաղաքացուն դա չի հետաքրքրում և, որ հասարակությունը իր մաշկի վրա է ցանկանում զգալ տնտեսական աճը, որի մասին պարբերաբար հայտարարում են պատգամ մարմինները:

Անդրադառնալով վաղը սպասվելիք՝ ընդդեմ թանկացումների բողոքի  ակցիային, պատգամավորը շտապեց հույս հայտնել, որ ներկաների մեջ ընդգրկված կլինեն տարբեր խավերի ներկայացուցիչներ, քանի որ որևէ մեկը չի ցանկանում հանդուրժել ստեղծված դրությունը.

 «Կարծում եմ, վաղվա երթին կմիանան շատ բարձր աշխատավարձ ստացողից մինչև սոցիալապես ծանր վիճակում գտնվող քաղաքացինները, այդ թվում քաղաքական տարբեր ուժերից ներկայացուցիչներ»,-ասաց Մարուքյանը հավելելով, որ վաղը անգամ այն մարդիկ, ովքեր առանց գիտակցելու, փողի դիմաց, կամ վախից դրդված  ձայն են տվել ՀՀԿ-ին հնարավորություն կունենան ուղղելու այդ իրավիճակը:

 


Այս թեմայով