Վարչապետը հանձնարարեց հաշվել կարկուտի պատճառած վնասները

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ երկու օր առաջ տեղացած կարկուտի հետեւանքով վնասված գյուղացիական տնտեսություններին աջակցելուն:

Օրակարգային հարցերին անդրադառնալուց առաջ նա հանձնարարական տվեց կարկուտի հետեւանքների վերացման վերաբերյալ: «Սույն թվականի հունիսի 12-ին կարկուտ է տեղացել, որից տուժել են Արմավիրի համայնքի մի շարք գյուղացիական տնտեսություններ: Կարկուտի պատճառած վնասները հաշվելու եւ հետեւանքները վերացնելու նպատակով հանձնարարում եմ գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացումների նախարարին եւ Արմավիրի մարզպետին երեքօրյա ժամկետում ուսումնասիրել կարկուտի վնասները եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ եւ տեղականք»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Դիտվել է 41 անգամ
 


Այս թեմայով