Վարչապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը իրականացվող ջրառի նկատմամբ

default (1)Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Սեւանա լճից ջրի բացթողնման եւ Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգում հնարավոր ջրակորուստների հետ կապված խնդիրները:

Խորհրդակցությանը մասնակցել են պատկան գերատեսչությունների եւ շահագրգիռ մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ տարիների ընթացքում Սեւանա լճից բաց թողնված ջրի ծավալներին եւ ջրի կորուստների չափաքանակները պարզելու նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներին: Խորհրդակցության ընթացքում հնչել են մի շարք դիտարկումներ ջրի կորստի պատճառների առնչությամբ եւ ներկայացվել տարբեր առաջարկություններ՝ խնդրին համապատասխան լուծում տալու  ուղղությամբ:

Վարչապետ Աբրահամյանը պատկան գերատեսչություններին հանձնարարել է միասնական աշխատանքի միջոցով ուժեղացնել հսկողությունը իրականացվող ջրառի նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով ջրի կորստի ծավալները:

Դիտվել է 15 անգամ
 


Այս թեմայով