Վարչապետը հանդիպել է ԲՀԿ-ականների հետ

ԲՀԿ. Թող Հայաստան թվային հաշվիչներ մատակարարեն եւ իջեցնեն հոսանքի կորուստը«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ այնքան հայտնի օբյեկտներից մեկում վերջերս հավաքել է ԲՀԿ-ական մոտ 15-20 պատգամավորի, սեղանի շուրջ շնորհակալություն հայտնել իրեն վստահելու, մասնավորապես՝ բյուջեին կողմ քվեարկելու համար: Ասում են՝ խնջույքն անցել է բավականին ջերմ մթնոլորտում:

ԲՀԿ-ականները շոյված են եղել բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանող վարչապետի նրբանկատ քայլից եւ այժմ անհամբեր սպասում են, թե կոալիցիոն խաղերի մեջ իրենց երբ եւ ինչքան տեղ կհատկացվի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Դիտվել է 77 անգամ
 


Այս թեմայով