Վարչապետը կպատժի ՀՅԴ-ական նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական ինքը չի տվել: Հարցին՝ չե՞ք պատրաստվում վերանայել ռուսաց լեզվի հայեցակարգը մշակելու որոշումը, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Բոլորիդ տոնը շնորհավոր: Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել: Շնորհակալություն»:

Լրագրողների դիտարկմանը, որ հայեցակարգում գրված է, որ այն մշակվել է վարչապետի հանձնարարականով, Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Ես շատ պարզ ձեւակերպեցի՝ նման հանձնարարական չի եղել՝ մեկ, երկրորդը՝ յուրաքանչյուր սենց առիթ կարելի՞ է օգտագործել… Ասել ենք՝ հաշվետվություն կտանք, բոլոր ձեր հարցերին կպատասխանենք, շնորհավոր ձեր տոնը»:

Հետաքրքիր է վարչապետը կպատժի դաշնակցական ԿԳ նախարարին, որը մշակված հայեցակարգը ներկայացրել է, որպես Կարեն Կարապետյանի հանձնարարական: Կամ գուցե Կարեն Կարապետյանը այս պահին փորձում է սեփական դեմքը փրկել ու հանրության առաջ զոհում է նախարարին, իսկ հետո չի էլ պատժի, քանի որ իրականում նախարարը իր հանձնարարականն է կատարել:

 


Այս թեմայով