Վարչապետը ԿԲ նախագահին ներկայացրեց ՊԵԿ նախագահի առաջարկը

կառավԿառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին ներկայացրեց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջարկությունը:

Վարչապետը հայտնեց, որ ՊԵԿ ղեկավարն առաջարկում է հարկատուների ցանկի դասակարգում և օրինապահ հարկատու կարգավիճակի սահմանում:

«Խնդրում եմ Ձեզ, որ առևտրային բանկերի ղեկավարների հետ քննարկվի այս հարցը, որ եթե հարկատուն ունի նման կոչում կամ վիճակ, նրանք բանկերից օգտվեն արտոնյալ պայմաններով»,-ասաց Կարապետյանը:

Արթուր Ջավադյանն ասաց, որ նման տիպի կարգ մասամբ կիրառվում է արտահանման պարագայում և վստահություն հայտնեց, որ բանկերի հետ մի փոքր աշխատելուց հետո դա հնարավոր է կենսագործել:

«Ես էլ եմ վստահ»,-ասաց վարչապետը:

Դիտվել է 122 անգամ
 


Այս թեմայով