Վարչապետը զգուշացրեց նախարարներին

arm142796435196Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է կիսամյակի ցուցանիշների դրական ազդակը մամուլի միջոցով փոխանցել հանրությանը:

ՀՀ կառավարությունը քննարկել է մի շարք հարցեր եւ որոշումներ ընդունել, ապա Հովիկ Աբրահամյանն արել է հետևյալ հայտարարությունը.

«Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ մի հարցի մասին խոսել: Արտաքին գործերի նախարարն է նամակ ուղղել ինձ, փետրվարի 20-ին իմ կողմից եղել է հանձնարարական՝ հանրապետական գործադիր մարմիններին և տարածքային կառավարման մարմիններին՝ զերծ մնալ Հայաստանի Հանրապետության դեսպանների և գլխավոր հյուպատոսների հետ իրենց ունեցած աշխատանքային հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից:

Չնայած ասել եմ, բայց մի քանի նախարարներ ունենք, որ անունները ստիպված պետք է հնչեցնեմ, որ շարունակում են այդ ոճը՝ 2015 թ. հուլիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս  Տիգրան Գևորգյանի, 2015 թ. օգոստոսի 4-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի և Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հանդիպումների վերաբերյալ: Քանի որ մենք պայմանավորվել էինք, և հանձնարարական կա, ձեռնպահ մնացեք այդ տեղեկատվությունը մամուլին տրամադրելուց»:

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով