Վարչապետը բոլոր մարզպետներին հանձնարարականներ է տվել

Կառավարության նիստը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց հանձնարարականներով: ՀՀ վարչապետն ՀՀ բոլոր մարզպետներին հանձնարարական տվեց 2018 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ:
Կարեն Կարապետյանն ասաց, որ մարզպետների կողմից մշակվում է մարզպետարանների գործունեության ծրագիրը և ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել այնպիսի խնդիրներ, որոնք իրենց տեղը պետք է գտնեն համապատասխան ծրագրերի մեջ:

«Ելնելով վերոնշյալից ՀՀ մարզպետներին հանձնարարում եմ 20-օրյա ժամկետում մշակել և Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի գործունեության ծրագիրը, որում պետք է ներառվեն հետևյալ ուղղություններն ու ցուցանիշները. կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեության ծրագիրը, որում պետք է ներառվեն մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը 2017-ի նկատմամբ, սպանդային կառույցների թիվը, գյուղատնտեսական տարբեր ծրագրերի շահառուների թվերի ներկայացումը և այլն»,-ասաց Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարեց ներկայացնել նաև  սահմանային  տնտեսությունների ստեղծման ծրագրերի իրականացման վերաբերյալ ծրագրերն ու կրթական հաստատությունների կառավարման արդյուննավետության և որակի բարձրացման վերաբերյալ ծրագրեր:

Բացի այդ, վարչապետը  հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց ներկայացնել 2018 թվականի գործունեության ծրագիրը:
«Հանձնարարում եմ ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018-ի՝ ըստ ոլորտի գործունեության միջոցառումների ծրագրերը, գերակա խնդիրները և ակնկալվող արդյունքները, նշելով կատարման ժամկետներն ու ակնկալվող ներդրումների ծրագրերը»,-ասաց վարչապետը:

 

 


Այս թեմայով