Վարչապետը Արամուս գյուղի թրիքի հետ կապված խիստ որոշում ունի

4846092Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի մի քանի ընտանիքներ կանգնել են խնդրի առաջ: Նրանք մի քանի տարի շարունակ հարևան Արամուս գյուղի բնակիչներից  վարձակալությամբ հողակտորներ են վերցրել, որտեղ լցնում են իրենց ֆերմաների գոմաղբը: Վարձակալած հողակտորները  գտնվում են Աբովյան-Գառնի ճանապարհի հարևանությամբ: Արամուս գյուղի գյուղապետ Հրայր Նիկողոսյանը մի քանի օր է ինչ անհանգստացնում է հարևան գյուղի գյուղացիներին և հայտարարում, որ նրանք պետք է տեսանելի վայրերից հեռացնեն գոմաղբը: Գյուղացիները հանդիմանել են, իսկ նա հայտարարել է, որ գյուղացիների գոմաղբի վերաբերյալ նման որոշում է կայացրել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գյուղացիները ամեն կերպ փորձել են բացատրել, որ իրենք այլ տարբերակ չունեն, որ ապրում են գյուղում և զբաղվում են անասնապահությամբ: Գյուղացիներից մեկը Politik.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք որևէ օրենք չեն խախտել, իսկ գոմաղբը իրենք լցնում են իրենց վարձակալած տարածում և Աբովյան-Գառնի ավտոճանապարհից բավական հեռու.«Չեմ հասկանում վարչապետը կամ մարզպետը ինչպես կարող են նման որոշում կայացնել: Բաղ գյուղացին ինչովա զբաղվում: Անասնապահությամբ զբաղվող գյուղւոմ կարող է ոսկի լցրաց լինի: Թող մի օր էլ կանգնեն ու ասեն, որ գյուղական տները սիրուն չեն կամ գյուղացիները անթրաշ են և մեզ վտարեն այս երկրից»,-ասաց վրդովված գյուղացին:

Դիտվել է 3,414 անգամ
 


Այս թեմայով