Վարչապետը անլուծելի հանձնարարական տվեց Հունան Պողոսյանին

Կապան քաղաքում ընթացող հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հունան Պողոսյանի նշանակման մասին, ասաց, որ Սյունիքի մարզով է ամենաշատը թմրամիջոց մտնում Հայաստան, բացի այդ ամենաշատ հանցավոր դեմքերը Սյունիքում են, և իր համոզմամբ` Սյունիքի մարզպետը պետք է լինի բարձրաստիճան զինվորական, ով կարող է ժամանակին ձեռքը խփել սեղանին:

Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը նաև նշեց, թե ինչ հանձնարարականեր է տվել Պողոսյանին. դրանք 3-ն են․

1․ Վերականգնել արդարությունը,

2․Ապահովել նոր ներդրողների համար պայմաններ,

3․ Ապահովել Սյունիքի բնակիչների ազատությունը պոտենցիալ օլիգարխիական վտանգներից, կրիմինալի ճնշումներից։

Այստեղ անհասկանալի է մնում, թե ինչպես է Հունան Պողոսյանը կյանքի կոչելու վարչապետի պաշտոնակատարի  հանձնարարականի 3-րդ կետը։ Չէ՞ որ դեռ երեկ, ավելին՝ անգամ նույն հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը մեզ բոլորիս տեղեկացրեց, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան։ Եթե չկան օլիգարխներ, ապա ինչպե՞ս է Հունան Պողոսյանը ապահովելու Սյունիքի բնակիչների ազատությունը օլիգարխիական վտանգներից։

Այս թեմայով