Վարուժան Ավետիսյանը ևս ձերբակալվել է

varujan«Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի անդամ Սյուզան Սիմոնյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի հետ ձերբակալված անձանց անունները` Վարուժան Ավետիսյան, Արմեն Միքայելյան, Վիտո Դավթյան, Արմեն Լուսինյան, Էդուարդ Գրիգորյան, Երեմ Խոնդկարյան:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը: Ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

Դիտվել է 225 անգամ
 


Այս թեմայով