Home » ՄԱՄՈՒԼ » Վարդևան Գրիգորյանը պարտությունը ծանր է տանում. «Հրապարակ»

Վարդևան Գրիգորյանը պարտությունը ծանր է տանում. «Հրապարակ»

Վարդևան«Հրապարակ» թերթը գրում է. « Գյումրու ընտրություններից հետո մարդիկ քննարկում են արդյունքները և խոսում, որ պարտությունը տղամարդու նման ընդունել չկարողանալը կարծես սովորական է դարձել մեզանում:

ՏԻՄ ընտրություններում չնայած էմոցիոնալ ֆոնին և որոշ ՀՀԿ-ականների ստվերային աջակցությանը, ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանը պարտվեց գործող քաղաքապետին և պարտության դառնությունը մեղմելու համար, ըստ գյումրեցիների, փորձում է անվանարկել ընտրությունների արդյունքներն ու բոնուսային համակարգի դեմ է պայքարում:

Գյումրեցիները կատակում են, որ երևի Վարդևանը նույնպես, ինչպես ժամանակին Վարդանիկը, մտադիր է իր համար քաղաքապետարան բացել:

Դիտվել է 124 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy