«Վարդևան Գրիգորյանը կմտնի այդ շենք միայն, որպես քաղաքապետ». Միքայել Մելքոմյան

 collageմի«Գյումրիում ԲՀԿ-ն  ցույց տվեց, որ պատկառելի մեծ  ձայներ ունի, քանի որ մենք մեր ուժերը այնտեղ էինք կենտրոնացրել` տարբեր հանգամանքերից ելնելով, նախ որ Գյումրին ամենաշատ տուժած համայնքն է` 3 անգամ բնակչությունը կրճատվել է վերջին 25-30 տարիների ընթացքում 240 000-ից իջնելով 80 000, և մեր տեղի կառույցը շատ լուրջ կուսակցական կառույց էր: Պետք է փաստեմ, որ  մենք ունենք նաև բարգավաճից հեռացած մարդիկ, ովքեր մրցակցում են մեզ հետ և փաստորեն կյանքը այդպիսի իրավիճակներ է հրամցրել մեզ, դրան գումարած առանց ֆինասական ռեսուրսների,  մենք շատ մարտունակ  ենք մնացել, ինչի արդյունքը մեր ստացած ձայներն են: Այս  ամենի հետ մեկտեղ նշեմ, որ ես այսօր խոսել եմ պարոն Վարդևան Գրիգորյանի հետ, և մենք քաղաքական թիմով որոշել ենք գնալ բողոքարկման ճանապարհով. նաև այլ քաղաքական ուժեր դիմում են,  գանգատարկում են, բազմաթիվ ընտախախտումների մասին մեզ հայտնում,  իսկ մենք փորձում  ենք հավաքագրել այդ ամենը»,- Politik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ավելացնելով .« Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Վարդևան Գրիգորյանը կմտնի այդ շենք միայն քաղաքապետի կարգավիճակով, մենք կսպասենք այլ  քաղաքական կուսակցությունների և մեր վերահաշվարկի պահանջների արդյունքերին, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք ընդունում են մեր կուսակցության ծրագրերը, մոտեցումները և մեր քաղաքական դիմագիծը  մենք կհամագործակցենք, բացառելով իշխող կուսակցության հետ համագործակցությունը»,-եզրափակեց պարոն Մելքումյանը:

Դիտվել է 889 անգամ
 


Այս թեմայով