Վարդենիսում նոր աղմուկ է հասունանում

Վարդենիս«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ Վերահսկիչ պալատն ստուգումներ է սկսել Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում: Ստուգումները պլանային են, բայց քանի որ դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի համար, աղմուկը նախատեսվածից մեծ է: Աղաղակող փաստեր են հայտնաբերվել: Բանն այն է, որ տարիներ շարունակ Ա․ Հարությունյանը, զբաղեցնելով սոցապի պետի պաշտոնը, հասցրել է բառի ուղիղ իմաստով միլիարդատեր դառնալ, մի քանի տներ գնել, օբյեկտներ կառուցել, ՌԴ-ում բիզնես հիմնել, ինչը դուրս է մնացել պատկան մարմինների ուշադրությունից: Եվ հիմա լուրեր կան, որ Արամ Հարությունյանը հերթական անգամ փորձում է ամեն ինչ անել՝ այս անգամ էլ ՎՊ աշխատակիցների «տեսողությունը մթագնելու» համար, որպեսզի այս ստուգումն էլ անփորձանք անցնի: Նրան այժմ անհրաժեշտ է, որ կոռուպցիոն սկանդալներ չլինեն իր անվան շուրջ, որ կարողանա իր թեկնածությունն առաջադրել Վարդենիսի քաղաքապետի պաշտոնում, սպասում է «դաբրոյի»: Այստեղ ՀՀԿ-ն մի քանի թեկնածուներ արդեն ունի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով