Home » ՄԱՄՈՒԼ » Վարդենիսի ոստիկանապետն ու բանդան. նրան ներեցին, նոր հանցանք գործեց

Վարդենիսի ոստիկանապետն ու բանդան. նրան ներեցին, նոր հանցանք գործեց

timthumb«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի դեմ օրերս երկրորդ բողոքն է ներկայացվել: Առաջին բողոքը վերաբերում է դեռեւս 2015 թվականի հուլիսի 28-ին Վարդենիսում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում Վարդենիսի բնակիչներ Հակոբ Թովմասյանը եւ նրա որդին՝ Թովմաս Թովմասյանը, մի կաթիլ մեղրի մոտիվներով զարգացած իրադարձության արդյունքում ոստիկանների կողմից ծեծի էին ենթարկվել:

Այս դեպքի հետ կապված Թովմասյանների ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, չարաշահելը): Սակայն այս տարվա մատին ոստիկանապետին եւ քննիչներին պատժելու գործը կարճվեց:

Օրերս էլ ոստիկանության Վարդենիսի բաժնի ղեկավարության դեմ նոր բողոք է ներկայացվել մեկ այլ քրգործով կեղծ ցուցմունք կորզելու վերաբերյալ: Քաղաքացի Ռազմիկ Գեւորգյանը բողոքել է, որ իրեն ճնշել են Վարդենիսի ոստիկանապետ Ղամբարյանն ու Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Հակոբյանը՝ ստիպելով ցուցմունք գրել իր քեռու դեմ: Ու հենց այդ ցուցմունքի հիման վրա էլ քեռին ձերբակալվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 323 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy