Վարդան Օսկանյանի կուսակցաշինական գործունեությունն ընթացքի մեջ է

16.02.12-1333Վարդան-Օսկանյան-ԲՀԿ1«Նախկին ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին մոտ կանգնածները վստահեցնում են, որ կուսակցաշինական գործունեությունն ընթացքի մեջ է, նա լուծել է գրեթե բոլոր խնդիրները՝ մարդկային ռեսուրսից սկսած, վերջացրած կուսակցական գաղափարախոսության ու գործունեության դաշտի խնդրով, բայց ամենակարևորը՝ ֆինանսի հարցը դեռ անլուծելի է։ Փողերի լվացման մեղադրանքը դեռ չթոթափած՝ Օսկանյանը չի կարող ընդունել ցանկացած աղբյուրից ֆինանսավորվելու առաջարկները, որովհետև կարող են նորից թարմացնել քնեցված գործը։ Ըստ լուրերի, այժմ նա բանակցում է որոշ կենտրոնների հետ՝ մաքուր ու ոչ վտանգավոր փողեր գտնելու համար։ Ի դեպ, «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունից հետո այլևս չկա դրույթը, համաձայն որի՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի դրանից առնվազն մեկ տարի առաջ գրանցված կուսակցությունը, այսինքն՝ Օսկանյանը մինչև 2017-ի գարուն ժամանակ ունի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝<Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 93 անգամ
 


Այս թեմայով