Վարդան Օսկանյանը քննադատում է Սերժ Սարգսյանի որոշումը

 

Վարդան Օսկանյանը քննադատում է Սերժ Սարգսյանի որոշումը

Նախկին արտաքին գործերի նախարարը վերջապես խոսեց Մաքսային Միությանը միանալու Հայաստանի որոշումից:

 

«Եթե 1-ից 10-ի վրա մեր հնարավորությունները ես դասեմ, մենք դա իջեցրեցինք 1-ի, լավագույն դեպքում` 2-ի: Մենք 8 կետ այնտեղ կորցրեցինք: Մենք մեր մանևրելու հնարավորությունը եթե թողնեինք բաց` չմտնելով Մաքսային միություն, կարող էինք Եվրամիության հետ չստորագրել. խնդիր չկար, ինչպես Ուկրաինան արեց, ինչպես Ադրբեջանը արեց, ինչպես Կենտրոնական Ասիայի երկրները արեցին: Այսինքն միայն Հայաստա՞նն էր, որ մեզ բռնեցին, տարան այնտեղ: Ոչ ոք չտարավ, մենք մեր սխալներով գնացինք այնտեղ հայտնվեցինք»,- այս մասին  ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնած քննարկման ժամանակ՝ անդրադառնալով 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մաքսային Միությանը միանալու որոշմանը:

Այս ամենն ուշագրավ է այն դեպքում, որ ԲՀԿ-ն դեռ նման գնահատական չէր տվել մինչ օրս:

«Հայաստանը փոքր երկիր է, զարգացման միակ հնարավորությունը արտահանումն է ու դրսի ներդրումներն են: Մաքսային միություն մտնելով` մեր մեր առաջ դա փակեցինք: Մաքսային միությունը ազատ առևտրի գոտի է` մաքսային ընդհանուր դաշտով: Ազատ առևտրի գոտի մենք արդեն ունեինք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ ԱՊՀ-ի շրջանակներում:

Մենք նաև ուզում էին գնալ ու Եվրոպայի հետ ազատ առևտի գոտի ստեղծել` աշխարհի ամենազարգացած շուկայի հետ: Եվ այդ երկուսը իրար չեն հակասում այնքան ժամանակ, որ ազատ տնտեսական գոտի է: Բայց հենց որ դու մաքսային ես դառնում, արդեն իրար հակասում են, դու ուրիշ տեղ չես կարող գոյություն ունենալ»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը:

Դիտվել է 83 անգամ
 


Այս թեմայով