Վարդան Օսկանյանը առաջիկա օրերին կհայտարարի նոր կուսակցության մասին

Qocharyan-Oskanyan«Չնայած համառ լուրերին, թե Վարդան Օսկանյանին չի հաջողվում նոր կուսակցությունը ձևավորել, երեկ տեղեկություն ստացանք, որ նա առաջիկա օրերին կհայտարարի նոր կուսակցության մասին։ Հիշեցնենք, որ ի սկզբանե տեղեկություն տարածվեց, թե Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել ԲՀԿ խմբակցության անկախ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ միասին։ Ապա լուրեր շրջանառվեցին, թե ծրագիրը տապալվել է։

 

Եթե այս ծրագիրը, ի վերջո, կյանքի կոչվի, դավանափոխ եղած ԲՀԿ-ից նոր «արտագաղթ» կարձանագրվի դեպի առավել արմատական կուսակցություն, որը դեմ է սահմանադրական փոփոխություններին և նախագահականի հետ սիրախաղերին։ «Արտագաղթողների» թվում կլինեն, հավանաբար, նաև Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը։ Ուշագրավ է, որ մեր հարցին՝ ճի՞շտ է, որ կուսակցություն ստեղծելու մասին առաջիկա օրերին հայտարարելու եք, Վարդան Օսկանյանը երեկ չհերքեց, այլ համբերատար լսեց հարցերն ու ասաց. «Ես հիմա շատ զբաղված եմ, չեմ ուզում խոսել»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 117 անգամ
 


Այս թեմայով