Վարդան Պետրոսյանի գործով վերջնական վճիռը կհրապարակվի հունվարի 29-ին

varԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերջին դատական նիստը։ Այսօր կողմերը հանդես եկան ռեպլիկի՝ կարճ արձագանքի իրավունքով, իսկ Վարդան Պետրոսյանը ավարտեց իր վերջին խոսքը։

Ռեպլիկով հանդես եկավ տուժող Արթուր Հակոբյանը, ով չարաբաստիկ վթարի մասնակիցներից էր և գտնվել էր վթարված «Նիվա» մեքենայում, մահացած երկու երիտասարդներից մեկը նրա որդին էր։ «Նիկոլայ Բաղդասարյանը մեր փաստաբան Ռուբեն Բալոյանին ասել է, որ ինչքան պետք է մենք կփոխհատուցենք, որ մեղքը տուժողները ընդունեն ու Վարդանը չնստի։ Նույն առաջարկն է արել նաև գործարար Հովնանյանը՝ եղբորս, ով նրան վռնդել է», ասաց Արթուր Հակոբյանը։

«6 կլինի, թե 6.5 իրան շատ քիչ ա, խմած նստել ա ղեկին, ինչի պատճառով էլ երկու երեխեն մահացել են», ասաց տուժող Արթուր Հակոբյանը, ում հայտարարություններին արձագանքեց Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը, ասելով, որ տուժողի բոլոր խոսքերը սուտ են։ Դերասանի քրոջը դատավորը դուրս հրավիրեց դատարանի դահլիճից։

Ռեպլիկով հանդես եկավ նաև Վարդան Պետրոսյանի պաշտպանները, փաստաբան Սամվել Ջաղինյանից հետո հերթը Նիկոլայ Բաղդասարյանինն է, ով հայտարարեց, որ ցանկանում է ընթերցել նաև ֆրանսիացի փաստաբան Մարի Դոզեի ռեպլիկը, վերջինս արդեն Հայաստանում չէ։ «Վարդան Պետրոսյանին չի առաջադրվել խմածության մեղադրանք, այս պարագայում այդ հանգամանքի շահարկումը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում», ընթերցելով ֆրանսիացի պաշտպան Մարի Դոզեի ռեպլիկը՝ հայտարարեց Նիկոլայ Բաղդասարյանը, նկատի ունենալով դատախազի ճառի այն հատվածը, որում նա հայտարարում էր, որ դերասանի խմածության հարցը այդպես էլ վերջնականապես չպարզվեց և որպես չփարատված կասկած լուծվեց նրա օգտին։

«Ոչ մեկի դեմ չարացած չեմ», իր եզրափակիչ խոսքում ասաց Վարդան Պետրոսյանը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ վերջնական վճիռ կայացնելու այն կհրապարակվի հունվարի 29-ին ժամը 17 ։00-ին

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով