Վարդան Պետրոսյանը վիրահատարանում պահանջել է կանչել Շամշյանին

Actor Vardan Petrosyan gives a press conference in Hayeli press clubՆախախորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարդան Պետրոսյանին վիրահատում էին, ներքին արյունահոսություն ունի, բայց ամենակարևորը, հիվանդանոցում պատմեցին, որ վիրահատարան տանելիս անգամ հումորը չի կորցրել, և պահանջել է կանչել Շամշյանին )))))) Կոտրվածք չունի, փայծախն են վիրահատում»: Վիրահատությունը տեղի է ունեցել գիշերը, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. 2 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մինչ վթարի վայրում ոստիկանները գործողություններ են կատարել, հիվանդանոցից տեղեկություններ են ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է:

Դիտվել է 619 անգամ
 


Այս թեմայով