Վարդան Պետրոսյանը կաշխատի «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում

5c10e371efdc007a5d90e1fedf79ac4eԳործատուի կողմից պայմանագիր է ստորագրվել, որով դերասան Վարդան Պետրոսյանին առաջարկվում է աշխատանքի անցնել «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում: Այն ներկայացվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի համաձայնության արժանանալուց հետո ստորագրվի նաև Վարդան Պետրոսյանի կողմից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Այդ դեպքում Վարդան Պետրոսյանը հնարավորություն կունենա առավոտյան ժամը 8-ին գնալ աշխատանքի և երեկոյան 20:00-ին վերադառնալ քրեակատարողական հիմնարկ»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ պրոդյուսերական կենտրոնը, որն աշխատանք է առաջարկել Վարդան Պետրոսյանին, գտնվում է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքում: Աշխատանքը կապված է Վարդան Պետրոսյանի դերասանական գործունեության հետ:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 54 անգամ
 


Այս թեմայով